Փրկարար ծառայությունը մայիսի 3-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Բանավան թաղամասի թիվ 8 շենքում՝ 4-րդ եւ 5-րդ հարկերի միջեւ, երկու երեխա արգելափակվել են վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր մեկնած  հրշեջ-փրկարարները վերելակից անվնաս դուրս են բերել Տ. Ի.-ին (ծնվ.՝ 2008թ.) եւ Տ. Բ.-ին (ծնվ.՝ 2001 թ.):