NEWS.am-ը հատվածներ է ներկայացնում ամերիկյան «Foreign Affairs» ամսագրում հրապարակված հոդվածից, որի հեղինակն է ամերիկյան ու իսրայելական գիտնական, Քաղաքական գիտությունների ամերիկյան ասոցացիայի անդամ Բրենդա Շաֆերը:

Մայիսի սկզբին Օբամայի վարչակազմը կհայտարարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր ջանքերի մասին: Սրանք նմանատիպ առաջին ջանքերը չեն եւ, հավանաբար, ոչ վերջին: Սակայն Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայից հետո է Միացյալ Նահանգները, կարծես, ավելի քան երբեւէ ձգտում են լուծել երկարատեւ վեճը, որը Մոսկվան ուռճացնում էր տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար:

Մոսկվան անկայուն ստատուս-քվոն համարում է միջոց Հարավային Կովկասն իր վերահսկողության տակ պահելու համար: Մի կողմից չլուծված հակամարտությունը երաշխավորում է, որ Հայաստանը չի խնդրի ռուսական զորքերին հեռանալ: Եվ քանի դեռ Ռուսաստանն այնտեղ զորքեր կունենա, կկարողանա ճնշում գործադրել Հայաստանի վրա Արեւմուտքի հեռու մնալու համար:

Խաղաղ ջանքերը հաջողությամբ չպսակվեցին, քանի որ Միացյալ Նահանգները Հայաստանն ու Ադրբեջանը դիտում էին որպես հիմնական գործող անձինք՝ ուշադրություն չդարձենլով Ռուսաստանի դերին: Օրինակ, ԱՄՆ-ի պետաքարտուղարները եւ հատուկ բանակցողները մեղադրում էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, որ նրանք «իրենց ժողովուրդներին չեն պատրաստում խաղաղության», Մինսկի խմբի համանախագահները նախատում էին անցյալ տարի, ինչպես նաեւ այն բանի համար, որ չեն գալիս համաձայնության: Նրանք միլիոնավոր դոլարներ են ներդրել երկու հասարակությունների միջեւ կապերի հաստատման համար, բայց երբեք ռազմավարություն չեն մշակել Մոսկվայի հետ գործ ունենալու համար, քանի որ մինչ Ղրիմը Վաշինգթոնը երբեք չի ճանաչել, թե որքանով է Մոսկվան էթնիկ հակամարտությունները տարածաշրջանում օգտագործում որպես ազդեցության լծակներ:

Այժմ, երբ Ռուսաստանը այլ պատճառներով Արեւմուտքի պատժին է արժանացել, պատճառ չկա խնդիրը դադարի վիճակում պահելու համար: Ռուսաստանն ապացուցեց պատրաստականությունը ռազմական ուժ կիրառել(ինչպես որ Վրաստանում եւ Ուկրաինայում), ինչպես նաեւ օգտագործել ընտրական գործընթացները եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններն օգտագործել նպատակին հասնելու համար: Արեւմուտքը պետք է դիմադրի:

Սակայն կարող են արդյո՞ք առաջիկա բանակցությունները հաջողվել: Որոշ գործոններ բարենպաստ են: Պուտինը ոգեւորված է Ղրիմի հաջողությամբ եւ կարծես մտադիր չէ զիջումների գնալ: Օբամայի վարչակազմում ոմանք համաձայն չեն սրա հետ՝ պնդելով, որ Պուտինը ցանկանում է կարգավորել հարաբերություներն Արեւմուտքի հետ եւ որ Հարավային Կովկասում փոխզիջումը հեշտ միջոց կարող են լինել: Սակայն սա ավելի շատ նման  է ցանկացածն ընդունել որպես իրականություն: