ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա՝ սեպտեմբերի 9–ի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանին ընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ։

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։

Թեկնածուն պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին՝ անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին։ Վահե Ղալումյանի խոսքով համայնքները պետք է ուժեղանան, ունենան սեփական կարողություններ ու լուծեն իրենց խնդիրները։

Քվեարկության արդյունքում Վահե Ղալումյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։