ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը, որում Հայասստանը զբաղեցրել է 123-րդ հորիզոնականը՝ կրկին հետընթաց արձանագրելով:

Ըստ աղյուսակի՝ առաջին Բրազիլիայի հավաքականն է, որին հաջորդում են Իսպանիան, Նիդեռլանդները, Գերմանիան, Իտալիան եւ Ռուսաստանը: Առաջին տասնյակում են նաեւ Անգլիան, Արգենտինան, Ֆրանսիան եւ Խորվաթիան:

Նախկին ԽՍՀՄ երկրներից բավական բարձր հորիզոնական է զբաղեցրել նաեւ Ուկրաինան (19): Լատվիան 56-ն է, Լիտվան՝ 59-ը: Բելառուսը վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 74-րդ տեղը, Ուզբեկստանը՝ 79, Մոլդովան՝ 87, Վրաստանը՝ 103, Էստոնիան՝ 112: Հայաստանը ցուցակում 123-ն է, իսկ հարեւան Ադրբեջանը 137-րդը: