Պանամայի ընդդիմադիր կուսակցության թեկնածու Խուան Կառլոս Վարելան հաղթել է Պանամայի նախագահական ընտրություններում, եւ երկիրը ղեկավարելու է մինչեւ 2019թ.: Այս մասին հայտարարել է հանրապետության Ընտրական հանձնաժողովի նախագահ Էրասմո Պինիլիան, որը հեռախոսով շնորհավորել է հաղթողին: 66,06% ձայների հաշվարկից հետո Վարելան վստահ առաջատարն է, նա ստացել է ընտրազանգվածի 39,15% -ի աջակցությունը: Երկրորդ տեղում է իշխող Հանուն դեմոկրատական փոփոխությունների կուսակցության թեկնածու Խոսե Դոմինգո Արիասը (32,07%): Երրորդ տեղն է զբաղեցնում Խուան Կարլոս Նավարոն` Հեղափոխական-դեմոկրատական կուսակցության թեկնածուն, որը հավաքել է 27,47% ձայն: Պանամայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով հայտնի կդառնան նաեւ խորհրդարանի անդամների եւ քաղաքապետերի անունները, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տեղադրություն




























