Շվեյցարիայում սառեցրել են Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա մտերիմների հաշիվները: Ունեցվածքի չափը կազմել է 193,34 միլիոն դոլար (170 միլիոն շվեյցարական ֆրանկ): Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել դաշնային դատավորը, փոխանցում է Ukrinform –ը` վկայակոչելով Zentralschweiz am Sonntag-ը: Նաեւ հաղորդվում է, որ Շվեյցարիայի կառավարությունը 20 ուկրաինացիների, այդ թվում` Յանուկովիչի եւ իր որդի Ալեքսանդրի ակտիվները սառեցնելու մասին հրամանագիր էր ստորագրել դեռեւս փետրվարին: Մարտին կառավարությունն ընդլայնել էր ցուցակը եւս ինն անունով: Շվեյցարիայի դաշնային դատախազը հայտնել է հինգ մարդու դեմ քրեական գործ հարուցելու մասին, որոնք կասկածվում են փողերի յուրացման մեջ, որի կապակցությամբ էլ սառեցվել էին հաշիվները: Այլ մանրամասներ դաշնային դատախազի գրասենյակը չի հաղորդել: Ավելի վաղ շվեյցարական Le Temps հրատարակչությունը հաղորդել էր, որ ապրիլի 29-ին եւ 30-ին Լոնդոնում տեղի է ունեցել 30 երկրների ներկայացուցիչների հանդիպում, որի նպատակն էր միջոցներ գտնել, որոնցից զրկվել էր Ուկրաինան` նախկին նախագահ Յանուկովիչի փախուստից հետո: