Լիբիայի նոր նարչապետ Ահմեդ Մայթիգի երդմնակալությունից մի քանի ժամ անց խորհրդարանը նրա ընտրությունն անվավեր է ճանաչել:
Կոնգերսի նախագահը չեղյալ է հայտարարել նրա նշանակումը` քվեարկության վերջին փուլերի օրինականությունը կասկածի տակ դնելու պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մայթիգի թեկնածությունը Կոնգրեսի անդամների հավանությունն է ստացել մի քանի անհաջող փորձերից հետո: Երկրի վարչապետի պաշտոնը թափուր էր մնացել ապրիլի 13-ին, երբ Լիբիայի կառավարության ժամանակավոր վարչապետ Աբդուլա Տինին հրաժարական էր տվել` նշանակումից մի քանի օր անց: Այժմ Տինին պետք է պաշտոնավարի մինչեւ նոր քվեարկությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վարչապետը որոշում էր կայացրել,երբ ինքն ու իր ընտանիքը դարձել էին զինված հարձակման զոհ:
Երկրի նախագահ Մուամար Քադաֆիին 2011 թ. պաշտոնանկ անելուց հետո երկրի կառավարությունը մինչ օրս փորձում է վերահսկել եւ զինաթափել գրոհայինների մի շարք խմբերի, որոնք մասնակցել էին քաղաքացիական պատերազմին:
Լիբիայի նոր վարչապետ է դարձել գործարար Ահմեդ Միիթիքը




























