ԱՄՆ-ի սենատորների մի խումբ օրենք է պատրաստում` Ուկրաինային 100 միլիոն դոլար ռազմական օգնություն տրամադրելու մասին, հայտնել է սենատոր Ջոն Մաքքեյնը, փոխանցում է ՈՒՆՆ-ն` վկայակոչելով ВВС-ն:
ԱՄՆ-ի փողերն ուղղված են «ռուսական ագրեսիայի դեմ»: «Մենք ցանկանում ենք միջոցներ տրամադրել` ռուսական ագրեսիային հակազդելու նպատակով, ցանկանում ենք հասկացնել Պուտինին, որ նա թանկ է վճարելու, եթե ցանկանա զավթել Ուկրաինայի արեւելքը կամ թեկուզ հարավը», - ասվում է Մաքքեյնի հայտարարությունում:
Ըստ սենատորի` ռուսական իշխանությունները մտածում են ոչ միայն Ուկրաինայի արեւելքը, այլ նաեւ հարավը զավթելու, ինչպես նաեւ Մոլդովան եւ Մերձնեստրը բռնակցելու մասին:



























