Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 4-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ մայիսի 1-ին ուժեղ քամու հետեւանքով Արմենակյան փողոցի (Ամառանոցային փ.) թիվ 202վ շենքի տանիքի մի հատված պոկվել եւ կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի վնասված հատվածը (45 քմ):