Թուրքիայի ազգային վիճակագրական կենտրոնը խոստովանել է, որ 2013թ. Ռեջիփ Թայիփ Էրդողանի կառավարությունը Սիրիայի հանցախմբերին 53 հազար դոլարի զինամթերք է մատակարարել, իսկ ընթացիկ տարվա միայն երեք ամսվա ընթացքում` 115 հազար դոլարի:
«Դամասկոս» միջազգային պետական ռադիոկայանը, վկայակոչելով թուրքական «Այդինլիկ» թերթի հրապարակումը, փոխանցում է, որ զինամթերքը Սիրիա էր մտել սահմանային անցակետերով, որոնք գտնվում էին ահաբեկիչների հսկողության ներքո:
«Այս ամենը հերթական անգամ հաստատում է Սիրիայում արյունահեղությանը Էրդողանի կառավարության ունեցած մասնակցության փաստը` ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու միջոցով», - ընդգծում է «Դամասկոս» ռադիոկայանը:




























