Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 00.05-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցի 2-րդ փակուղու տներից մեկին օժանդակ շինության տանիքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.26-ին, մարվել՝ 00.41-ին: Այրվել են տանիքի կառուցատարրերը (20 քմ) եւ 10 խուրձ արքադ: