Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 06.40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորագյուղ թաղամասի տներից մեկից ծուխ է նկատվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Նորագյուղ թաղամասի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.53-ին, մարվել՝ 07.00-ին: Ա. Մ.-ի տան ննջասենյակում այրվել է մահճակալը` անկողնով:




























