Զանգվածային անկարգությունների ժամանակ կալանված 42 քաղաքացիներին տեղափոխել են Օդեսայից: Այս մասին հայտնել է Ուկրիանայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
«Օդեսայում մայիսի 2-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ կալանված 42 քաղաքացիներ այս գիշեր Ուկրաինայի կենտրոնական մարզերից մեկն են տեղափոխվել»,- գրել է Ավակովը Facebook-ի իր էջին:
Նախարարը նաեւ նշել է, որ Օդեսա է ժամանել Ուկրաինայի Ազգային գվարդիայի «Կիեւ-1» հատուկ ստորաբաժանումը:
Ավակովի խոսքով, ստորաբաժանման ղեկավարները Օդեսայի բնակիչներ են:
«Այդ ստորաբաժանումները լավագույն կամավոր մասնագետներից եւ հայրենասերներից են ձեւավորվել»,-ընդգծել է գերատեսչության ղեկավարը:
Ավելի վաղ Ավակովը նշել էր, որ Օդեսայի ոստիկանությունը չափազանց, նույնիսկ հանցավոր վատ է աշխատել: Քաղաքային վարչության ողջ ղեկավար անձնակազմը ազատվել է պաշտոնից: Նրանց գործունեության առնչությամբ ներկայումս հետաքննություն է տարվում:




























