Ուկրաինայի Օդեսայի մարզում կարգուկանոնի վերահսկման նպատակով բանակային ստորաբաժանում են ձեւավորում, հաղորդում է ՈւՆՆ գործակալությունը՝ վկայակոչելով մարզային վարչակազմի նախագահ Վլադիմիր Նեմիրովսկիին:
«Ավելի քան 400 մարդաքանակով հատուկ բանակային ստորաբաժանում ենք ձեւավորում` մարզում օրինականության եւ կարգուկանոնի վերականգնման նպատակով»,- հայտարարել է Նեմիրովսկին:
Նրա խոսքով, գումարտակի ձեւավորմամբ զբաղվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետը, սակայն այն անմիջականորեն մարզային պետական վարչակազմի կողմից է ղեկավարվելու:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Օդեսայում ուկրաինամետ եւ ռուսամետ ակտիվիստների միջեւ զանգվածային ընդհարումներ էին տեղի ունեցել, որի հետեւանքով 46 մարդ էր մահացել, եւս 200-ը վնասվածքներ էին ստացել:




























