Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունն առաջիկա երկու օրերի ընթացքում նիստ կհրավիրի՝ որոշելու խմբակցության ղեկավարին եւ քարտուղարին: Այս մասին NEWS.am-ի ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
«Մինչեւ չորեքշաբթի նիստ կգումարենք եւ կորոշենք ղեավարին եւ քարտուղարին: Այս պահին տաբեր տարբերակներ կան, քննարկում ենք, սակայն վերջնական արդյունքի մասին կասենք միայն որոշում կայացնելուց հետո»,- ասաց նա:
Թե հատկապես ովքեր են հավանական թեկնածուները, ՀՀԿ-ական պատգամավորը չցանկացավ բացել փակագծերը:
Նշենք, որ NEWS.am-ի աղբյուրներով՝ հնարավոր է խմբակցության ղեկավար դառնա Սամվել Նիկոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ապրիլի 29-ին ընտրվեց ԱԺ նախագահ:




























