Ռուսական Ալթայի երկրամասից մեծ մասամբ հարկադիր արտաքսման են ենթարկվում Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի եւ Ղազախստանի քաղաքացիները, հայտնում է «Ամիտելը»՝ վկայակոչելով ԴՄԾ Ալթայի երկրամասին մամուլի հետ կապերի խմբին:
Հարկադիր արտաքսման ենթակա մարդկանց կազմը շատ տարբեր է. ՌԴ-ի տարածքում մնացած ձախողված աշխատանքային միգրանտներից մինչեւ քրեական աշխարհում համապատասխան հեղինակություն ունեցող անձինք:
Փոխանցվում է, որ միայն 2014 թ. առաջին եռամսյակում նրանք պետական սահմանից հարկադիր արտաքսել են օտարերկրացի 40 քաղաքացու, որոնք ապօրինի էին մտել ՌԴ տարածք. նրանց շարքում կա նաեւ ՀՀ քաղաքացի հանդիսացող քրեական հեղինակություն, որը խախտել է միգրացիոն օրենսդրությունը:
Եւս 28 ապօրինի միգրանտներ սպասում են իրենց հերթին` Ռուսաստանի Ալթայի երկրամասի ԴՄԾՎ-ի ժամանակավոր կացարանում:




























