Մայիսի 6-ին Վրաստանի ազգային գրադարանում «Թբիլիսյան գագաթաժողով 2014» անվամբ միջազգային համաժողով կանցկացվի: Միջոցառումը Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կբացեն:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անձամբ կընդունի իր գործընկերներ Իլհամ Ալիեւեին եւ Աբդուլլա Գյուլին:

Գագաթաժողովին վերջին 20 տարիներին երկրների միջեւն տնտեսական, առեւտրային, տրանսպորտային եւ էներգետիկական համագործակցության արդյունքները կքննարկվեն:

Զուգահեռաբար Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը ներկայացնող պատվիրակության անդամները ընթացիկ եւ հետագայի համար նախատեսված նախագծեր կքննարկեն: Գագաթաժողովի շրջանակում նախագահների եռակողմ եւ երկկողմ հանդիպումներ են նախատեսվում:

«Թբիլիսյան գագաթաժողով 2014»-ի անցկացումը Գեորգի Մարգվելաշվիլիի` Բաքու եւ Անկարա կատարած այցերի ընթացքում է նախատեսվել, հաղորդում է «Georgia Online»-ը: