Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, մայիսի 2-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա Նարինե Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ նույն օրն առավոտյան «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքից Երեւան ուղեւորվելիս, երբ վարորդը մեքենան կայանել է Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցում, դեղատան մոտ, ինքը օգտվելով վարորդի բացակայությունից` սրահի պահախցիկից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 1.215.700 դրամ: Նշված գումարից 11.000 դրամը ծախսել Երեւան քաղաքի Մալաթիայի շուկայում, այնուհետեւ գնացել է Էջմիածին, որտեղ էլ վարորդի պահանջով մնացած գումարը վերադարձրել է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կումայրիի բաժին: