Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 63 շենքի մոտ, մայիսի 3-ին, ժամը 18.20-ին, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























