Հիվանդանոցից, մայիսի 3-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի եւ քունքային հատվածի քերծվածք վերքերով բուժօգնության է տեղափոխվել 4-ամյա տղա, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Վարդենիսի Վ. Համբարձումյան փողոցում ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել տղային եւ դիմել փախուստի:

Նույն օրը, ժամը 15.00-ին, 39-ամյա մի տղամարդ ներկայացել է բաժին եւ հայտնել, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել երեխային:

Կատարվում է քննություն: