Եվրոպական կայունացման մեխանիզմից (ESM) հետագա ֆինանսական աջակցությունից հրաժարվելուց հետո, Պորտուգալիան մտադիր չէ անցումային շրջանում օգնություն խնդրել: Նման որոշում կայացնելու մասին հայտնել է երկրի վարչապետ Պեդրու Պասուշ Կոելյուն:

«Կառավարությունը որոշել է այլեւս չդիմել ֆինանսական օգնության նմանատիպ ծրագրերին»,-ասել է նա, հաղորդում է dpa գործակալությունը:

Պորտուգալիան մտադիր է ամբողջությամբ հրաժարվել ESM-ից մայիսի կեսերին: Միաժամանակ կառավարությունը քննարկում է միջազգային դոնորներին դիմելու հնարավորությունը՝ խնդրելով վարկային գիծ բացել, որը թույլ կտա ամրապնդել Պորտուգալիայի դիրքերը համաշխարհային ֆինանսական շուկաներում, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ լուրջ տնտեսական խնդիրների առջեւ կանգնած Պորտուգալիան 2011-ի ԵՄ-ից, Եվրոպական Կենտրոնական բանկից եւ ԱՄՀ-ից 78 մլրդ եվրոյի վարկ է ստացել: