ԳԴՀ պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն Լյայենը հայտարարել է Ուկրաինայում Գերմանիայի գլխավորած ԵԱՀԿ առաքելության նպատակահարմարությունը:
«Մենք, անշուշտ, պետք է եւս մեկ անգամ վերլուծենք այս յուրահատուկ իրավիճակը: Առաջին հերթին անհրաժեշտ է դնել այն հարցը, թե ինչպես ավելի եռանդուն կերպով հասնել նրան, որ ընդունող կողմը անվտանգության երաշխիքները կատարելու հնարավորություն ունենա», - ասել է նա ZDF հեռուստաալիքի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի արեւելքում` Սլավյանսկում, ռուսամետ անջատողականները ութ օր պատանդ էին պահել ԵԱՀԿ ռազմական տեսուչների խմբին, այդ թվում նաեւ բունդեսվերի երեք զինծառայողների եւ գերմանացի թարգմանչի: Գերիներն ազատվել էին միայն մայիսի 3-ին` ռուսական միջնորդության եւ միջազգային ակտիվ ճնշումից հետո:
Գերմանիայում ավելի շատ են սկսել կոչ անել` հետաքննել Ուկրաինայում ԵԱՀԿ վիճելի առաքելության հարցը: Քննադատներն առաջին հերթին ցանկանում են պարզել, թե ինչու են անզեն ռազմական տեսուչները հայտնվել մարտական գործողությունների տարածքում, նշում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով der Spiegel ամսագրի առցանց տարբերակը:




























