Ուկրաինայի գերագույն ռադայում 2014թ. մայիսի 25-ին համաուկրաինական խորհրդատվական հարցում անցկացնելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծն է գրանցվել: Այս մասին հաղորդվում է խորհրդարանի կայքում: Օրինագծի տեքստն առայժմ չի հրապարակվել:
Ավելի վաղ ԿԸՀ-ի նախագահի տեղակալ Անդրեյ Մագերան չէր բացառել հունիսի 15-ին հանրաքվեի փոխարեն ազգային –սահմանադրական հարցում անցկացնելու հնարավորությունը:
Նա նշել էր, որ հանրաքվեի նշանակությունը հիմնականում կախված է Գերագույն ռադայից: Ըստ Մագերայի` եթե ԳՌ-ն ընդունի համապատասխան բանաձեւ, ապա ԿԸՀ-ն այն կկատարի, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:




























