Հայաստանի արեւմտամետ ՀԿ-ները պետք է ճանաչեն իրենց չափը, մայիսի 5-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով՝ եթե Արեւմուտքը քաղաքացիական սեկտորին գրանտներ է տալիս, իսկ Ռուսաստանը՝ ոչ եւ մտադիր էլ չէ, դա դեռ չի նշանակում, որ պետք է անցնել կոռեկտության սահմանները:
«Գրանտասերնե՞րը: Ինչքան ուզում են թող սիրեն Արեւմուտքը, դա իրենց գործն է: Սակայն թող ուրիշներին չվիրավորեն: Սովորական բարեկրթություն է: Ռուսաստանը նրանց չի էլ նկատում: Հսկայական երկիր է, ողջ աշխարհը հաշվի է նստում նրա հետ: Իսկ այստեղ ինչ-որ շիզիկներ վեր են կենալու եւ ելույթ ունենան… Ախր ո՞վ են նրանք ընդհանրապես», - հայտարարել է Բոսանջյանը:
Ըստ նրա` իրենց հայրենասերներ ներկայացնող այդպիսի ՀԿ-ները պետք է մտածեն, թե որքան է համապատասխանում Հայաստանի շահերին իրենց բացահայտ եւ անվերապահ հավատարմությունն Արեւմուտքին եւ նույնքան բացահայտ թշնամությունը Ռուսաստանի նկատմամբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























