ԲՀԿ-ն այսօր քաղխորհրդի նիստ կգումարի, NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ Զոհրաբյանի`  դա կուսակցության քաղխորհրդի հերթական աշխատանքային նիստն է: «Այս պահին  դժվարանում եմ ասել` ինչպիսի հարցեր են քննակվելու քաղխորհրդի նիստի ընթացքում: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ նիստի ընթացքում քննարկվեն քաղաքական օրակարգի, ինչպես նաեւ ներկուսակցական  հարցեր: Օրակարգում որոշակի հարց չկա»: Խմբակցության քարտուղարը վերստին նշել է, որ տեղի կունենա հերթական նիստը եւ ոչ ավելին: