Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումների մասին զեկույցը ներկայացրել են երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին: ԱԳՆ-ի տվյալներով՝ նման երեւույթները սկսել են «զանգվածային բնույթ կրել», հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Զեկույցում բազմաթիվ փաստեր են բերված 2013-ի նոյեմբերից մինչեւ 2014-ի մարդ ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ:
«Զեկույցում ներառված փաստագրական տվյալները թույլ են տալիս պնդել, որ մարդու իրավունքների ոլորտի հիմնարար սկզբունքների ու նորմերի կոպտագույն խախտումները Ուկրաինայում զանգվածային բնույթ են ստացել»,-հայտարարել են Կրեմլում:



























