Ուկրաինայի ուժայինները շրջափակել են Սլանյանսկը եւ շարժվում են դեպի քաղաքի կենտրոն: Կան տուժածներ, «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը հայտնել են Դոնբասի ինքնապաշտպանության գրասենյակից:
«Ուժային ենթակառույցները ավելի եռանդուն են շարժվում դեպի քաղաքի խորքը, ապստամբները փորձում են մինչեւ վերջ չհանձնել դիրքերը, սակայն առայժմ ստիպված նահանջում են: Մարտերն ընթանում են Սլավյանսկում: Ըստ նախնական տվյալի` վիրավորվել է 12-15 մարդ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նա նաեւ նշել է, որ քաղաքը փակ է տրանսպորտի բոլոր տեսակների համար: Սլավյանսկում սկսվել են բջջային կապի խափանումներ:
Հիշեցնենք, մայիսի 5-ի առավոտյան լրատվամիջոցներում եւ սոցցանցերում տեղեկություն էր հայտնվել, որ Սլավյանսկում վերսկսվել են ռազմական գործողությունները:
Ավելի ուշ Անվտանգության ծառայության աշխատակիցները հայտարարել էին, որ քաղաքոմ փոխհրաձգություն է տեղի ունենում ապստամբների միջեւ: Դրանից հետո Արսեն Ավակովը հայտարարել էր, որ Սլավյանսկում մարտեր են ընթանում, զինվորականների շրջանում կան զոհեր:




























