«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման, կարգաբերման եւ պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով դադարեցվելու է՝

մայիսի 6-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ն  Կենտրոն վարչական շրջանի Քրիստափորի, Տիգրան Մեծի, Նար-Դոսի, Խորենացու փողոցներով պարփակված թաղամասի, իսկ ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00-ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Անհաղթի, Ուլնեցու, Վահյան, Ահարոնյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Մայիսի 6-ի ժամը 10:00-ից մինչեւ մայիսի 7-ի ժամը 20:00-ն Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի, Սարյան, Թումանյան, Փարպեցու փողոցներով պարփակված թաղամասի, ինչպես նաեւ մայիսի 6-ի ժամը 9:00-ից մինչեւ մայիսի 7-ի ժամը 20:00-ն Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի, Լուսավորչի, Խորենացու, Ագաթանգեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով պարփակված թաղամասերի, իսկ մայիսի 6-ի ժամը 9:00-ից մինչեւ մայիսի 8-ի ժամը 19:00-ն Զաքյան փողոցի թիվ 1, 3, 5, Ամիրյան փողոցի թիվ 3, 5, 5ա, Խորհուրդների փողոցի թիվ 13/1, 19 բազմաբնակարան շենքերի, «Արմենիա» հյուրանոցի, «Շիրակ» հյուրանոցի, Հ.Պարոնյանի անվան թատրոնի, ՀՀ Դատախազության, ՀՀ  Փաստաբանների պալատի, Վճռաբեկ դատարանի, «Սեփականատեր Հակոբ Հակոբյան», «Մարաքեշ» ՍՊԸ, «Փերի» ՍՊԸ, «Մուշ» ԱԼՄ» ՍՊԸ, «Ֆոնդեքս կոմերցիալ» ՍՊԸ,  «Շուկա» ՍՊԸ, «Գոհարիկ» ՍՊԸ   հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում  է պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: