Այսօր Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այցելել է «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, ով առաջիկա օրերին մեկնելու է Ռուսաստան` վիրահատության:
Ինչպես տեղեկացնում է ԺԿ մամուլի ծառայությունը, Տիգրան Կարապետիչը Արմանին առողջություն է մաղթել ու ասել. «Մենք կաղոթենք քեզ համար»:
Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը «Դատապարտյալների հիվանդանոցից» ազատ է արձակվել երեկ: Նրա գլխուղեղում հայտնաբերվել է 7,5 մմ մեծությամբ ուռուցքատիպ գոյացություն, որի արդյունքում նա կորցնում է տեսողությունը: Ներկայումս նրա մոտ արձանագրվել է տեսադաշտի 35 տոկոսի անկում աջ եւ 40 տոկոսի անկում ձախ աչքում, ինչպես նաեւ նկատվում է աջ վերջույթի անընդհատ դող:
Ա. Բաբաջանյանի պատժի ժամկետը լրանում էր այս տարվա սեպտեմբերի 16-ին:



















