Երեւանի բնակիչ, 27-ամյա Արման Թ.-ն մեղադրվում է Լյովա Պ.-ին հարվածելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերի 26-ին: 27-ամյա Արմանը կենցաղային հարցերի շուրջ վիճել է 63-ամյա Լյովա Պ.-ի հետ: Վիճաբանության ժամանակ Արմանը երկու անգամ ուժգին հարվածել է Լյովայի դեմքին, որի հետեւանքով վերջինս ընկել եւ գլխով հարվածել է գետնին՝ ստանալով ծանր մարմնական վնասվածք՝ կյանքին սպառնացող:

Արման Թ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: