«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակը» «Արմենիա» ՀԸ գործադիր տնօրեն Գագիկ Մկրտչյանից երեկ տեղեկացավ, որ «Արմենիա TV»-ի «Ժամը» լրատվականի թողարկման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տիտրը  սխալ գրած աշխատակիցն ու նյութի հեղինակ լրագրողը աշխատանքից ազատվել են: Նա չմանրամասնեց, թե հատկապես ում պահանջով են աշխատակիցներն ազատվել աշխատանքից,  չպատասխանեց նաեւ  մեր այն հարցին, թե ՀԸ-ն ներողություն խնդրե՞լ է նորանշանակ վարչապետից՝ վրիպակով նրան վիրավորելու համար։ «Ես այդ հարցին չեմ պատասխանի: Միայն կարող եմ ասել, որ ձեր գործընկերները ազատվել են աշխատանքից»,- ասաց նա եւ կախեց լսափողը։

Նշենք, որ Հ. Աբրահամյանը Facebook-ի իր էջում երեկ ՀԸ ղեկավարությանը հորդորել է վերանայել իրենց որոշումը, չնայած մեր տեղեկություններով՝ «դեպքից» անմիջապես հետո կառավարությունից զանգահարել են հեռուստաընկերություն եւ բացատրություններ պահանջել կատարվածի համար: Իսկ հեռուստաընկերության տնօրինությանը, հավանաբար, այլ բան չի մնացել, քան «մեղավորներին» աշխատանքից ազատելը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում