Ռուսաստանն ուժեղացրել է ռազմական աշխուժությունը` Ասիական- Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հայտնել է ԱՄՆ ՌՕՈՒ-ի Խաղաղօվկիանոսյան ստորաբաժանումների հրամանատար գեներալ Հերբերտ Քարլայլը:
Ըստ գեներալի` այդպիսով Մոսկվան ցույց է տալիս իր ռազմական հզորությունը եւ հետախուզական տեղկություն հավաքում:
Քարլայլը հայտնել է, որ ռուսական օդանավերը մոտեցել են Քալիֆորնիայի եւ ԱՄՆ-ին պատկանող խաղաղօվկիանոսյան Գուամ կղզու ափերին:
Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը «կտրուկ» ուժեղացրել է ճապոնական կղզիների եւ Կորեայի հսկողությունը եւ բարձրացրել ռազմական աշխուժությունը ծովում:
Ելույթ ունենալով Վաշինգթոնի Մարտավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում` Քարլայլը սլայդ է ներկայացրել, որտեղ ամերիկյան F-15 կործանիչը որսում է Գուամ թռչող ռուսական ռազմավարական Տու-95 ռմբակոծիչը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Ըստ Քարլայլի` Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռուսական աշխուժության ակտիվացումը «զգալի» է, եւ «մենք այն հիմնականում կապում ենք Ուկրաինայի իրադարձությունների հետ»:
Ռուսական օդանավերի հետախուզական գործունեությունը ներառում է Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում ամերիկյան զորքերի մասնակցությամբ զորավարժութուններին հետեւելը, հավելել է գեներալը:




























