Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդվալը հայտարարել է, որ հավանական չի համարում ռուսական զորքերի մուտքն Ուկրաինայի արեւելք։

«Այսօր ես կասեի, որ չեմ մտածում, թե դա գործողությունների ամենահավանական զարգացումն է… Նախագահ Պուտինը ի զորու է հասնել իր նպատակներին Ուկրաինայի արեւելքում` զինված ուժերը չուղարկելով սահման», - հայտարարել է գեներալը Օտավայի կոնֆերանսում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ գեներալ Բրիդլավի` Ուկրաինայի արեւելքում ռուսական հատուկ ստորաբաժանումները խռովություններ են հրահրում: Նա կարծում է, որ Մոսկվան հնարավորություն ունի ապակայունացնել Ուկրաինայի իրավիճակը: 
Նշենք, որ միեւնույն ժամանակ ռուսական իշխանությունները հերքում են Ուկրաինայի արեւելքում կատարվող հուզումներին ունեցած իրենց մասնակցությունը: