Հակաահաբեկչական գործողության ընթացքում 4 ուժային է զոհվել եւ 30-ից ավելի ապստամբ: Այս մասին Facebook-ում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
Ըստ նրա՝ Սլավյանսկում շատ ղրիմցիներ կան, նաեւ՝ ռուսներ, մայիսի 5-ին չեչեններ էլ էին հանդիպում:
Ավակովը ընդգծել է, որ «ուկրաինացի զինվորները չեն կարող կրակել խաղաղ բնակչության վրա»: «Նման սահմանափակումից օգտվում է թշնամին...», - գրել է ՆԳ նախարարը:
«Մեր բանակը մեթոդական են զարգացրել: Մենք համարժեք հատուկ ստորաբաժանումներ չունենք: Այսօր կատարվողը մարտական դասավորում է: Մենք տեսնում ենք՝ ով ով է, ով է ձեւացնում, ով է հրաժարվում, ով է խաղում: Իսկ ով չի վախենում: Հասկացեք եւ օգնեք», - հավելել է նա:



























