Եգիպտոսի նախկին պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահա աս-Սիսին հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններին հաղթելու պարագայում ամբողջությամբ դադարեցնելու է «Մահմեդական եղբայրներ» խմբավորման գործունեությունը: Այս մասին, «Ռոյթերսին» վկայակոչելով, տեղեկություն է տարածել Gazate.ru-ն:

Իմ նախագահության օրոք «Մահմեդական եղբայրներ» ասոցիացիա հասկացությունը չի լինելու: Սակայն այդ հարցի շուրջ իմ հայացքները բոլորովին էլ չեն նշանակում, թե դիմակայում եմ իսլամի կրոնին»,- հայտարարել է աս-Սիսին:

«Մահմեդական եղբայրներ» խմբավորման վերջը ոչ թե ես եմ տվել, այդ` եգիպտացի ժողովուրդը, նման գաղափարախոսությամբ կազմակերպությունն այլեւս չի կարող գոյատեւել, եգիպտացիները հայտնել են իրենց վճիռը»,- հայտարարել է նախկին պաշտպանության նախարարը: