Մոսկվան հակահրթիռային պաշտպանությանն ուղղված ԱՄՆ-ի աշխատանքների ակտիվացում է նկատում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»:

Ռյաբկովը նաեւ հավելել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ամբողջությամբ հետեւում են ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրին, եւ այն ժամկետի սահմաններում չկատարելու նախադրյալներ չկան:

«Ես կասկած չունեմ, որ 2018թ.՝ առաջին յոթնամյա ժամկետը լրանալուց հետո, Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանագրի սահմաններում կլինին, եթե իհարկե ինչ-ինչ դրամատիկ դեպքեր տեղի չունենան »,- հայտարարել է փոխնախարարը: