Փրկարար ծառայությունը մայիսի 6-ին, ժամը 04.06-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Դալար գյուղի գյուղապետարանի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի 33PU180 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանպարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «1-03» ծառայության աշխատակիցները տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով վարորդ՝ 1987թ. ծնված Ա. Մ.-ին, ուղեւորներ՝ 1989թ. ծնված Ն. Դ.-ին ու 1991թ. ծնված Գ.Ս.-ին տեղափոխել են Արտաշատ քա¬ղա¬¬քի ԲԿ: Այնուհետեւ Ա.Մ.-ն տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ հետա¬զոտ¬վելուց հետո հրաժարվել է հետագա բուժօգնությունից:
Ուղեւոր Ն.Դ.-ն հիվան¬դա¬նոցում մահա¬ցել է, իսկ Գ.Ս.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավա¬րար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտա¬հոս¬քը եւ տեղափոխել ավտոքարշակ:






























