Ռուսաստանը միակողմանի կարգով դադարեցրել է Լիտվայի հետ 2001թ. կնքված վստահության միջոցների ամրապնդման եւ անվտանգության մասին երկկողմ համաձայնագիրը: Համապատասխան նոտան ստացել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:
Սա նշանակում է՝ Ռուսաստանն այլեւս պարտավոր չէ Լիտվային տեղեկացնել Կալինինգրադում իր ռազմական հզորության մասին: Բացի այդ, կողմերը չեն կարող ռազմական տեսչական զննում անցկացնել, հայտնում է DELFI-ն:
2007թ. Ռուսաստանը կասեցրել էր Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագիրը եւ դադարեցրել տեղեկությունների տրամադրումը, սակայն փոխադարձ տեսչական զննումները շարունակվում էին:
Լիտվայի պաշտպանության նախկին նախարար Ռասա Յուկնյավիչենեն պնդում է, որ Ռուսաստանն արդեն երկար ժամանակ իրեն այնպես էր պահում, ասես համաձայնագիր գոյություն չուներ: Ըստ նրա՝ սա կարող է Ռուսաստանի պատասխանը լինել Լիտվայում, Լատվիայում եւ Լեհաստանում ՆԱՏՕ-ի ուժերի ամրաապնդմանը:


























