Այսօր՝ մայիսի 6-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարեւանությամբ, երիտասարդ տղայի դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ դեռեւս անհայտ պայմաններում բազմահարկ շենքից իրեն ցած է նետել 20-25 տարեկան մի երիտասարդ տղա, ով տեղում մահացել է:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար: Փաստի առթիվ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում