Երեւանում Սիրիայի դեսպանությունը կոչ է անում ՀՀ-ում եւ Վրաստանում բնակվող 18 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող Սիրիայի քաղաքացիներին, ովքեր կրում են վավերական սիրիական անձնագրեր, որոնք ելքի կնիքով վավերացված են Սիրիայի որեւէ սահմանային կետի կողմից, արտահայտել իրենց ցանկությունը մասնակցելու Սիրիայի նախագահական ընտրություններին:

Ինչպես ՀՀ-ում Սիրիայի դեսպանատնից են NEWS.am-ի թղթակցին հայտնել, Քվեարկել ցանկացող քաղաքացիների անունների գրանցումը Երեւանում ՍԱՀ դեսպանությունում սկսվել է եւ կշարունակվի մինչեւ մայիսի 16-ը: Բոլոր քաղաքացիները, որոնց անունները կգրանցվեն ընտրացուցակներում, կարող են մասնակցել ընտրությանը մայիսի 28-ին, առավոտյան ժամը 7-ից մինչեւ երեկոյան 7-ը, Երեւանում Սիրիայի դեսպանատանը: