Հայաստանի ՊԵԿ-ը տաքսիստների համար խնդիրներ է ստեղծում ձեւականությունների պատճառով, մայիսի 6-ին լրագրողներին ասել է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» Տիգրան Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ մեկ տարի առաջ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել էր որ այժմ տաքսիստները կարող են լիցենզիա ստանալ եւ հարկային հայտարարագիր լրացնել պարզեցված կարգով: Բայց ոչ ոք չէր բացատրել, որ հայտարարագրի համար պետք է ID քարտ ունենալ: Գրեթե բոլոր տաքսիստները նախկինի նման միայն անձնագիր են օգտագործում, հայտարարել է Տիգրան Հովհաննիսյանը:
«Տաքսիստները չգիտեին, որ ID քարտեր են պետք: Իսկ երբ նրանց հարկայինից զգուշացրին, արդեն ուշ էր: Դրա համար մեկ ամիս է պահանջվում: Եվ գրեթե բոլորն ուշացրին հայտարարագիրը, շատերը տուգանվեցին 20 հազար դրամով», - հայտնել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ տաքսիստները Կառավարությունից եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջում են 6 ամսով հետաձգել հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը, որպեսզի հասցնեն ձեւակերպել ID քարտերը: Այլապես բոլորն ակամայից ստվեր են գնում: Ո՞ւմ է դա պետք», - ամփոփել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ Կառավարությանն առընթեր Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնը օրինագիծ է մշակել, որով նախատեսվում է պարզեցնել տաքսիստների լիցենզավորումը, դեղին համարները փոխարինել ինքնասոսնձվող կտրոններով, վերացնել ամենօրյա բուժզննումը:




























