Թբիլիսիում աշխատանքն է սկսել Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ գագաթաժողովը: Ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երախտագիտություն է հայտնել Վրաստանի նախագահին՝ գագաթաժողովը նախաձեռնելու համար:
Ըստ նրա՝ այսօր Ալիեւ. Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն այդ երկրների, այլեւ տարածաշրջանի եւ ողջ աշխարհի համար:
«Մեր համագործակցության հիմքում ընդհանուր շահերն են: Միաժամանակ, մեր կողմից իրականացվող համատեղ նախագծերը դուրս են եկել տարածաշրջանի սահմաններից եւ գլոբալ բնույթ են կրում: Այդ պատճառով գագաթաժողովի անցկացումն ինքնին շատ նշանակալի միջազգային իրադարձություն է», - ասել է Ադրբեջանի նախագահը: Ըստ նրա՝ կողմերը կարծիքներ կփոխանակեն միջազգային, տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ անվտանգության, ինչպես նաեւ տրանսպորտային եւ հումանիտար բնագավառներում համագործակցության հարցերի շուրջ:
«Մենք կքննարկենք նաեւ հետագա համատեղ գործունեության ծրագիրը», - Ալիեւի խոսքերն է փոխանցում «Գռուզիա Online»-ը:




























