ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին կազմել է 413.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 576.2 դրամ (աճել է 2.25 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.62 դրամ (աճել է 0.06 դրամ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 701.28 դրամ (աճել է 3.22 դրամ):
Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 17044.07 դրամ, արծաթը՝ 255.01 դրամ, պլատինը՝ 18956.43 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կատարվել է 4,6 մլն դոլարի առքուվաճառք՝ 413.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 413.25 դրամ:




























