Այսօր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանները Ռուսաստանին մոտեցնելու որոշումների հետեւանք է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի իսպանացի պատգամվոր Ինյակի Իրազաբալբեյտիա Ֆերնանդեսը:
Պատգամավորը չի կարծում, որ Եվրոպական միությունը դրական դեր է խաղացել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում: Սակայն ԵՄ-ն միակ խաղացողը րէև, որն ազդում էր իրավիճակի վրա: «Ուկրաինական ոչ քաղաքականապես, ոչ տնտեսապես պատրաստ չէր ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կնքմանը: Վերջինս հաշվի չառավ հնարավոր հետեւանքներն ու Ռուսաստանի արձագանքը: ԵՄ որոշումը դրական ազդեցություն չուներ Ուկրաինայի ու Եվրոպայի ժողովուրդների համար»,- նշել է Ֆերնանդեսը:
Իսպանացի պատգամավորն ընդգծել է, որ Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ հիմնականը միայն այս երկրում դեմոկրատիայի հաստատումը չէր, այլ նաեւ քաղաքական շահը, որը գերակշռում էր:



























