Մաքսային միություն ինտեգրացման արդյունքներից մեկը կարող է դառնալլ առեւտրի ծավալների ավելացումը ոչ միայն կազմակերպության անդամների հետ, այլ նաեւ հարեւանների: Նման եզրակացության է հանգել Թեքսասի Քրիստոնեական համալսարանում տնտեսագիտության պրոֆեսոր, բուլղարացի փորձագետ Կիրիլ Տոչկովը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կիրիլ Տոչկովը, նրա հետազոտությունը, որը ներկայացվել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի գիտահետազոտական ինստիտուտի միջազգային գիտական կոնֆերանսի ժամանակ, վկայում է, որ ՄՄ-ին անդամակցելուց հետո Ղազախստանի սահմանամերձ շրջաններում աճել է առեւտուրն Ուզբեկստանի եի միջինասիական այլ հանրապետությունների հետ, ընդ որում ավելին, քան Ռուսաստանի եւ Բելառուսի դեպքում:
«Դեռ չգիտեմ, ինչով է սա պայմանավորված, սակայն, ինչպես երեւում է, ինտեգրացումը Մաքսային միությանն օգնել է տեղաշարժել սահմանները Միջին Ասիաում, ավելացրել է Հայսատնի եւ Միջին Ասիայի այլ պետությունների հետ ինտեգրացումը: Չգիտեմ, համընդհանուր է այս երեւույթը, կազդի հայկական առեւտրի վրա, թե ոչ, սակայն Ղազախստանի դեպքում ազդեցությունն ակնհայտ է»,- նշել է Տոչկովը:
Նշենք, որ Հայաստանը 4 հարեւաններից 2-ի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի:


























