ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ամբողջությամբ համաձայն է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որ առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք Ադամյան փողոցը (այստեղ է գտնվում ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը-խմբ):

«Մեր ողջ գործունեությունն ուղղված է նրան, որ օր առաջ, ժամ առաջ ազատվենք Սերժ Սարգսյանից եւ ՀՀԿ-ից: Դա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար, Հայաստանի ապագայի համար, անվտանգության համար»,-ընդգծել է Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի եւ խորհրդարանական խմբակցության համատեղ  նիստը, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսից ոչ մի փոփոխություն չի լինի: Նա վստահություն է հայտնել, որ  առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք Ադամյան փողոցը: