ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեռ չի ծրագրում հանդիպել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Նորմանդիայում դաշնակից զորքերի տեղակայման 70-ամյակին նվիրված միջոցառմանը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին: Տոնակատարությունները տեղի կունենան Ֆրանսիայում հունիսի 5-ից օգոստոսի 21-ը, որոնց հրավիրվել են Օբաման եւ Պուտինը, ինչպես նաեւ Անգելա Մերկելն ու Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը:
«Նման հանդիպում չեմ կանխատեսում»,- հայտարարել է Քարնին: Միեւնույն ժամանակ, նա հավելել է, որ երկու նախագահների միջեւ Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկման համար շփման պակաս այսպես թե այնպես չի զգացվում:
«Նորմանդիում անցկացվելիք միջոցառումները նվիրված կլինեի կարեւոր պատմական իրադարձության: Այն արտացոլում է շատ երկրների ցնցող զոհաբերությունը, ներառյալ ԱՄՆ-ի եւ Խորհրդային միության, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դաշնակցում էր նացիզմի դեմ պայքարում: Հավելելու ոչինչ այլեւս չունեմ»,- հայտարարել է Քարնին:

























