«Հրապարակը» գրում է. «Վահրամ Բաղդասարյանի՝ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար դառնալու հարցը դժգոհություններ է առաջացրել ՀՀԿ-ի ներսում. բոլորը զարմացած են՝ բայց ինչո՞ւ ինքը. այդ պոստի համար պայքարելիս է եղել Խոսրով Հարությունյանը, իսկ ջահելների թեւը «բրթել» է Կարեն Ավագյանին: Նախորդ օրը Գալուստ Գրիգորիչը հարկ է համարել արձանագրել, որ իր հետ Սերժ Ազատիչը խոսել է, ու խնդիրը լուծված է:
Դժգոհության մյուս պատճառն էլ այն է, որ Վահրամ Բաղդասարյանը համարվում է Աղվան Հովսեփյանի ամենամտերիմ մարդը, եւ շատերը չեն հասկանում, թե վերջինս ինչպես է աշխատելու Դավիթ Հարությունյանի հետ:
Հիշեցնենք, որ Բաղդասարյանը ժամանակներ առաջ սուր կոնֆլիկտ ունեցավ ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հետ, ով ընտրվել է այն տարածքից, որտեղ նաեւ Բաղդասարյանն էր առաջադրվել: Մինչ Բաղդասարյանը «կմտնի ֆորմի մեջ, ֆրակցիայում հարցերը կլուծի աչքի սուրմա թռցնող խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը»,- ասում են ՀՀԿ-ում:


























