Մայիսի 7-ի գիշերը ուկրաինացի ուժայինները վերսկսել են ռազմական գործողությունները Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում: Ըստ ականատեսների`հարձակումն ուղեկցվել է երկու հզոր պայթյունուվ: Սլավյանսկի բնակիչներին գրոհ սկսելու մասին տեղեկացրել էին եկեղեցու զանգերի ղողանջները:

Մարտերը տեղի են ունեցել քաղաքի բոլոր թաղամասերում, փոխանցում է «Կորեսպանդենտը»` վկայակոչելով տեղի բնակիչներին: Ըստ լուրերի` ապստամբների անցակետերի վրա հարձակվել են Ուկրաինայի ազգային գվարդիայի  մարտիկները, դեպքի վայրից փոխանցում են լրատվամիջոցները: 

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Սլավյանսկում վերսկսվել էր «հակաահաբեկչական գործողության» ակտիվ փուլը, որի ընթացքում ուժայինները շրջափակել էին քաղաքը:

Ապստամբներին  վերջնագիր էին ներկայացրել՝ վայր դնել զենքերը եւ բաց թողնել բոլոր պատանդներին:
Ըստ ՆԳՆ-ի տեղեկության` քաղաքը շրջափակված է ուկրաինացի ուժայինների կողմից, ճանապարհներով երթեւեկությունը հասցված է նվազագույնի, երկաթուղային շփումը սահմանափակ է: