Սպիտակ տանը փակել են բոլոր մուտքերն ու ելքերը, երբ անծանոթ մեքենան ներխուժել է ԱՄՆ-ի նախագահի նստավայրի հարակից տարածք:
Մեքենան հայտնվել է հսկվող տարածքում` շարժվելով Օբամայի դուստրերի մեքենաների շարասյան հետեւից, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեքենայի վարորդը ձերբակալվել է, մեքենան՝ ստուգվել:
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունից հայտնել էին, որ մեքենայի վարորդը ֆինանսների նախարարության աշխատակից է եղել:
Միեւնույն ժամանակ, հատուկ ծառայությնները չեն կարողացել ասել, թե արդյոք ձերբակալվածի գործողությունները սխալի կամ վատ մտադրութան արդյունք են:
Սպիտակ տունը միջադեպից հետո կես ժամ շրջափակել էին անվտանգության աշխատակիցները:



























